News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 09
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Փետրվարի 14-ին Արցախում մահացած 23-ամյա լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատները բացառում են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի բարեկամուհին` Նանե Արզումանյանը` նշելով, որ հարազատները պահանջում են բացահայտել կատարվածը:

«Հայկի կամանդիրներից, զինվորական ընկերներից, համածառայակիցներից, բոլոր-բոլորից հարցնում ենք, խնդիր չի ունեցել, ինքն էլ շատ գոհ է միշտ եղել, ասել է` էս ինչ լավ տեղ եմ ընկել, ինչ լավ զորամաս է: Այսինքն` որեւէ մի բան չի եղել, որ մենք մտածենք, ինչ-որ մի բան էն չի: Ընկերներից եմ էլ եմ հարցրել, ասում են` ոչ մի խնդիր չի ունեցել»,-ասաց նա:

Նանեի խոսքով` Հայկը բազմաթիվ ծրագրեր, նպատակներ ուներ եւ հնարավոր չէր, որ նա ինքնասպանության մասին մտածեր. «Քրոջ հաշվին գումար էր փոխանցել, ցանկանում էին իրենց մայրիկին ծննդյան օրվա առթիվ նվեր անել եւ հեռախոս գնել: Այս շաբաթ էլ պետք է հարսանիք գար, այսինքն՝ ինքը լիքը ծրագրեր ուներ ու հնարավոր չէր ինքնասպան լիներ: Դեպքը տեղի է ունեցել իր դիրքեր բարձրանալու առաջին օրը, բարձրացել է դիրքեր, առեւտուրն արած, պայուսակում սիրուն դասավորած ու սենց բա՞ն»:

Նանեն նշեց, որ Հայկը վերջին անգամ մոր հետ է խոսել, ասել է, որ շատ լավ է, խառն է, հետո կզանգի, մայրը որդու քայլերի ձայնն է լսել: Հայրն էլ համացանցից է տեղեկացել որդու մահվան մասին:

«Հայկի մայրը` Լիանան, անընդհատ կրկնում է, որ սա գոնե սա լինի վերջինը, գոնե ինքը վերջին մայրը լինի, որ նման կորուստ է ունենում»,- ասաց նա:

Մահացած զինծառայողի բարեկամուհու խոսքով` Հայկը հնարավորություն է ունեցել մեկնել երկրից եւ սովորել արտասահմանյան հեղինակավոր բուհերից մեկում, սակայն գերադասել է մնալ եւ ծառայել իր երկրի բանակին:

«Մայրը պատմում էր, որ դասախոսներից մեկը փորձել է միջնորդել, որ Հայկը գնա Քեմբրիջում սովորի, ու այդ ժամանակ Ապրիլյան քառօրյան է սկսվել, Հայկն ասել է` մամ, ես որ գնամ, ո՞վ պետք է մեր հայրենիքը պաշտպանի ու ինքը միանգամից ցանկություն է հայտնել ծառայել բանակում: Նա նաեւ մի երազանք է ունեցել, որ արտադրի մի զենք, որից միայն մենք ունենանք, որ մենք միշտ պաշտպանված լինենք, մեր հայրենական արտադրության լինի»:

Նանեն հավելեց, որ Հայկը 3 տարով պայմանագիր է ունեցել, որից միայն 1.5-ն է ծառայել:

Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, փետրվարի 14-ին մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

ՀՀ Քնչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայողը մահացել է ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Հայկը ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցը` ոսկե մեդալով: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մինչ այդ, ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ ծրագրավորող էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականի պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել. Factor.am
Նա փոխանցեց, որ ոստիկանը համապատասխան բուժում է ստանում…
Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել. հայտարարվել է հետախուզում
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել...
Խախտել են ինքնամեկուսացման կանոնները. 24 ժամում 430 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
Ապրիլի 8-ի ժամը 9-ից ապրիլի 9-ի ժամը 9-ի դրությամբ…
Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին․ Araratnews.am
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում․․․
Մեկ օրում բացահայտվել է 36 հանցագործություն. անձի առեւանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-ից 9-ը...
29-ամյա կնոջ արկածները. Նա տարբեր բնույթի հանցագործություններ է գործել՝ սպանությունից մինչեւ հագուստի գողություն
Այնուհետև վերցնելով 81-ամյա տղամարդու տան, պահեստի, երկաթյա պահարանի, ավտոտնակի և ավտոմեքենայի բանալիները, մուտք են գործել նույն փողոցում գտնվող...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ