News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայտնի բռնցամարտիկ, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանին Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամը, այսօր` ապրիլի 19-ին տեղի ունեցած դատական նիստում մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել: Դատական նիստի ավարտից հետո Խաչատրյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 13-ին ժամը 17-ի սահմաններում Երեւանում «Դինամո» մարզադաշտի մոտից անհայտ անձինք առեւանգել էին Սամսոն Խաչատրյանին եւ տարել անհայտ ուղղությամբ: Ըստ ՀԱԿ-ից ստացված տվյալների, նրա վրա հարձակվողները եղել են դիմակներով: Դրանից որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Ս. Խաչատրյանը ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում է, որտեղ նրան ձերբակալել էին:

Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), քանի որ ըստ ոստիկանության տվյալների, Ս. Խաչատրյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հարվածել է քաղաքացիական հագուստով ոստիկանին:

Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մարտի 15-ին կիրառվել է երկամսյա կալանք:
Իսկ ահա Ս. Խաչատրյանն ու նրա պաշտպանները, նաեւ դեպքին ականատես ցուցարարները պնդում են, որ միջադեպը հրահրել են քաղաքացիական հագուստներով այդ անձինք, որոնք չեն ներկայացել որպես ոստիկաններ: Նրանց կարծիքով, սա քաղաքական հաշվեհարդար է եւ կապ ունի Ս. Խատատրյանի քաղաքական հայացնքների հետ:

Մարտի 28-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ խնդրել անազատության մեջ գտնվող հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերել:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ