News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանից Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան տարհանված ՀՀ քաղաքացիները դուրս են գրել հիվանդանոցից կարանտինից հետո, հաղորդում է Tengrinews-ը:

Կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքից տարհանումից հետո նրանք հիվանդանոցում են մնացել 2 շաբաթ: 89 մարդուց ոչ ոքի մոտ վարակը չի հայտնաբերվել:

«Բոլորի վիճակը բավարար է, ջերմությունը նորմալ է, կորոնավիրուսը ոչ ոքի մոտ չի հաստատվել: Ոմանց մոտ եղել է ՍՇՎ, նրանք ապաքինվել են: Այսօր բոլորն առողջ են»,- ասել է Նուրսուլթանի բժշկական կենտրոնի տնօրեն Մուխթար Տուլեուտաեւը:

Բացի Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքացիներից, Նուրսուլթանում կարանտինի մեջ են գտնվել նաեւ Բելառուսի 5 քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ