News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 13-ին Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Բիդյա Դեվի Բհանդարիին։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մարտիրոսյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Բհանդարիի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության առավել արդյունավետ ուղղությունները։

Զրուցակիցները երկուստեք կարեւորեցին փոխգործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում։ Բիդյա Դեվի Բհանդարին առաջարկեց ՄԱԿ-ի շրջանակներում ակտիվացնել համագործակցությունը նաեւ դեպի ծով ելք չունեցող երկրների միջեւ։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ