News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն փորձում զսպել անհանդուրժողականության դրսեւորումները, այլ նաեւ հակառակ ուղղությամբ են աշխատում: Այս մասին «Փաստաբանական գաղտնիքի պաշտպանության» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց, որ 90-ական թվականներին փաստաբանների համար հեշտ չէր, սակայն այդ ժամանակ պետական մարմինների կողմից ճնշման պայմաններում չկար ճնշում հասարակության կողմից: «Զարմանալի է, որ ժամանակակից «քաղաքակիրթ» հասարակությունը մակարդակով ցածր է հետխորհրդային սերնդից»,- նշեց իրավապաշտպանը:

«Իրավապաշտպանները վիրավորական արտահայտություններ են անում, վիրավորում են փաստաբաններին: Լսել եմ, թե ինչպես են զրուցում իրավապաշտպաններն ու ասում, որ ՍԴ դատավորներին պետք է ձերբակալել: Հասարակությունը կոլապսի մեջ է: Եթե մենք քաղաքակիրթ իշխանություն ունենայինք, պետք է զսպեինք, սակայն հակառակ պրոցեսն է ընթանում: Ճնշման են ենթարկվում ոչ միայն փաստաբանները,այլ նաեւ բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն»,- հավելեց նա:

Նա կատակով առաջարկեց հանրաքվեի դնել նախկին պաշտոնական անձանց փաստաբանական աջակցությունից զրկելու հարցը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ