News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Երեւանում քննարկեցին փաստաբանների համար հանապազօրյա ճնշման եւ հետապնդման հարցը՝ ինչպես հասարակության, այնպես էլ պետական մարմինների կողմից։ Մի քանի ժամ տեւած քննարկման ընթացքում ներկայացվեցին միջազգային կառույցների մոտեցումները եւ հայրենական պրակտիկայից օրինակներ։ Փաստաբանները միակարծիք են, որ նման բացասական երեւույթներ կա, եւ անհրաժեշտ է վերացնել դրանք ու ներդնել փաստաբանների պաշտպանության եւ տեղեկատվության գաղտնիության ինստիտուտներ։

Որպես դատարանի անգործությանն ի պատասխան փաստաբանների գործողության օրինակ՝ երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հասցեին հնչել էր սպառնալիք։ «Փաստաբանները ստիպված էին բոյկոտի դիմել։ Այլ տարբերակ չկար»,- նշեց Հայկ Ալումյանը։ Որպես ճնշմանն ընդդիմանալու օրինակ՝ փաստաբանը նշեց նիստերը բոյկոտելու կամ նույնիսկ ընդհանուր գործադուլ հայտարարելու հնարավորությունը։

Փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ Հայաստանում կան քաղաքաան ենթատեքստով մոտ 10 քրեական գործեր։ «Ձեւականորեն քրեական գործեր են, սակայն ենթատեքստը քաղաքական է»,- ասաց նա։

Փաստաբան Արամ Օրբելյանը շոշափեց փաստաբանների հասցեին հնչող սպառնալիքների իրականության հարցը։ Նրա խոսքերով՝ եթե կոնկրետ մարդը ինքնին չի կարող սպառնալիք ներկայացնել, ապա, հաշվի առնելով ուղիղ եթերը, հանդիսատեսը զգալորեն ավելանում է։ «Ասածիս օրինակը տեղի ունեցավ մեկ ամիս առաջ «Էրեբունի»-ում։ Ինչ-որ մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է։ Ինչ-որ մեկը մեղավորներ է փնտրում։ Եւ այսպես սպառնալիքներն իրական են դառնում»,- հավելեց փաստաբանը։ Ինչ վերաբերում է դատարանների անկախությանը, Օրբելյանն ընդգծեց դրանց ծայրահեղ հարաբերական անկախությունը։ «Դատարաններն անկախ են այն պատճառով, որ տեղի է ունենում ինքնագրաքննություն։ Եթե դա չանեն, հիանալի գիտեն, թե ինչ ճնշման կարող են ենթարկվել»,- ասաց Օրբելյանը։ Փաստաբան Սարգիս Գրիգորյանը, որպես հնարավոր քայլեր, նշեց իրենց առաջարկներով միջազգային կառույցներին դիմելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ