News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը` Իվանկա Թրամփը, Դուբայ կատարած այցի ընթացքում հիջաբ էր կրում, ինչը վրդովմունքի պատճառ էր դարձել սոցցանցերում, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով Indy100-ը:

Ամերիկացի գործարար կինը ժամանել էր ԱՄԷ` Global Womens Forum Dubai 2020-ին մասնակցության եւ  Աբու Դաբիի արքայազն Մուհամմադ Իբն Զայդ Ալ Նահայնի հետ հանդիպման համար: Շեյխ Զայդի հետ միասին մզկիթով շրջելիս Իվանկա Թրամփը ծաղկային նախշերով արծաթագույն երկար զգեստ էր հագել, որն ամբողջությամբ ծածկում էր նրա ձեռքերը, ոտքերը, ուսերն ու պարանոցը: Բացի այդ, ամերիկուհու գլխին մուգ կապույտ գլխաշոր կար:

Twitter-ի օգտատերերը նրա հանդերձանքը որպես անհարգալից վերաբերմունք են որակել կանանց նկատմամբ եւ քննադատության ենթարկել նրա արտաքին տեսքը: «Երբ դու ճանապարհորդում ես աշխարհով մեկ, պաշտպանելով հավասարությունը, սակայն մյուս կանանց նման ծածկում ես գլուխդ եւ ոտաբոբիկ քայլում... դե...»,- վրդովվել է օգտատերերից մեկը:

«Իվանկա, բարի գալուստ ազատ կանանց երկար ցանկ, որոնք ինքնակամ կրոնական հնազանդության խորհրդանիշ են կրում, որի պատճառով կանանց ծեծում, բանտարկում եւ սպանում են ամբողջ աշխարհում: Բարի գալուստ ազդեցիկ կանանց երկար ցանկ, որոնք դավաճանել են իշխանություն չունեցող կանանց»,-  գրել է մեկ ուրիշը:

«Ես շատ հիասթափված եմ, որ նա հիջաբ է կրել: Նա պետք է հաներ այն մզկիթում եւ թափահարեր ուրիշների առջեւ: Ես գիտեմ, որ Իվանկան շատ բան է անում նաեւ կանանց հավասարության համար, բայց հիջաբ կրելը մեծ սխալ էր, նույնիսկ` մզկիթում»,- Իվանկա Թրամփին քննադատել է մեկ այլ օգտատեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ