News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սեուլի Գերագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին (2008-2013) մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի յուրացման եւ կաշառք ստանալու համար: Ինչպես չորեքշաբթի օրը հաղորդել է Yonhap գործակալությունը, երկրի նախկին ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել` 17 տարի ժամկետով ազատազրկման տեսքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, 78-ամյա Լի Մյոն Բակին կարգադրվել է տուգանքներ վճարել` ընդհանուր 15.7 միլիոն դոլարի չափով: Դատախազությունը պետության նախկին ղեկավարին կասկածում էի DAS ավտոպահեստամասերի արտադրողի միջոցների յուրացման մեջ, որի ամենախոշոր բաժնետերը Լի Մյոն Բակն էր, ինչպես նաեւ` նախագահության ընթացքում Samsung Electronics-ից կաշառքներ վերցնելու մեջ:

Լի Մյոն Բակը ավելի վաղ պատիժ էր կրեկ կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ մի շարք մեղադրանքների համար: 2018-ի մարտի 22-ին նա կալանքի տակ էր առնվել, իսկ նույն տարվա հոկտեմբերի 5-ին Սեուլի Գերագույն դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2019-ի մարտին նա ազատ էր արձակվել գրավի դիմաց` առողջական վիճակի վատթարացման պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության...
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ...
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր…
«Զվարթնոցում» ձերբակալվել 45-ամյա կինը. նա հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնության կասկածանքով. Դեպքը եղել է այսօր
Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական...
Ամենաշատ