News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան հայտարարել է, որ գլխավոր մարտահրավերների շարքում, որոնց հետ այժմ բախվում է համաշխարհային տնտեսությունը, կորոնավիրուսի բռնկումն է Չինաստանում եւ դրա տարածման սպառնալիքը այլ երկրներում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նա նաեւ կոչ է արել G20-ի երկրների ֆինանսների նախարարներին եւ ազգային կենտրոնական բանկերի ղեկավարներին միջոցներ ձեռնարկել առեւտրի, կլիմայի փոփոխության եւ անհավասարության հետ կապված այլ ռիսկերը նվազեցնելու համար։

Արժույթի միջազգային հիմնադրամը սպասում էր, որ չինական տնտեսությունը շուտով կարող է նորմալանալ, եթե կորոնավիրուսի բռնկումը հաջողվի շուտ մարել։ Սակայն այդ վարակի տարածումը այլ տարածաշրջաններում կարող է հանգեցնել Չինաստանում տնտեսական աճի ավելի երկարաժամկետ ու կտրուկ դանդաղեցման, ինչպես զգուշանում է ԱՄՀ-ն։ Եւ այդ գործընթացը կարող է ունենալ լուրջ գլոբալ ազդեցություն, բլոգում գրել է Կրիստալինա Գեորգիեւան։

Նույնիսկ առավել լավատեսական սցենարներով աշխարհի շատ տարածաշրջաններում կանխատեսվում է տնտեսական դեռեւս համեստ աճ, նշել է Գեորգիեւան՝ ընդգծելով այնպիսի գործոնների ազդեցության անորոշությունը, ինչպիսին են առեւտուրը, կլիմայի փոփոխությունը եւ անհավասարությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ