News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 30
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Թուրքիայում 2 տարի առաջ 500 հազար քաղաքացու «գցած» 25–ամյա Մեհմեդ Այդընի հետքերը թուրք հաքերը գտել է Բրազիլիայում։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրք հաքեր Մեսութ Ուչարը նշել է, որ կարողացել է գտնել Մեհմեդ Այդընի տեղը։ Նա պնդել է, որ Մեհմեդ Այդընը գտնվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, իսկ նրա հեռախոսը բավականին շատ ֆիքսվել է Սան պաուլոյի առեւտրի կենտրոններից մեկում։

Նշշենք, որ 25–ամյա Մեհմեդ Այդընը համակարգչային խաղ էր ստեղծել, որում օգտատերերը վիրտուալ անասուններ կամ հավ են գնում իրական փողերով։ Կազմակերպիչը այդ հավեր կամ անասուններ գնողներին խոստացել էր 220 տոկոս շահույթ մեկ տարի անց՝ հայտարարելով, որ իրենց տված գումարներով իրական անասնաֆերմա է կառուցվում եւ հիմնական շահույթը գալու է հենց այդ անասնաֆերմայից։

25–ամյա երիտասարդին հաջողվել է նման ձեւով հավաքել մինչեւ 1 միլիարդ դոլար եւ փախնել Թուրքիայից։

Տպել