News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դաշնային դատախազությունը սկսել է հետաքննել Հանաուուի ողբերգական դեպքերը: Այդ քաղաքում նարգիլեի երկու սրահներում սպանվել է 9 մարդ: Ոստիկանությունը եւս երկու մարմին է գտել հրաձիգի տանը, որոնցից մեկը պատկանել է հենց հրաձիգին: Նրա կողքին գտնվել է 72-ամյա կնոջ՝ նրա մոր մարմինը:

Դատախազությունը հայտնել է, որ հրաձիգը կարող էր ղեկավարվել աջ արմատական մոտիվներով, հաղորդում է DW-ը:

Երկրի ներքին գործերի նախարար Հեսսեն Բոյթը հայտարարել է, որ հանցագործի գործողություններում պարունակվել է ահաբեկչական մոտիվ:              

Հիշեցնենք, որ հինգշաբթի լույս գիշերը Հեսեն դաշնային հողում Հանաու քաղաքում անհայտ անձը հարձակվել էր երկու նարգիլեանոցի եւ բուքմեյքերական գրասենյակի վրա: Վերջին տեղեկություններով՝ սպանվել է 9 մարդ, եւս 4-ը վիրավոր է:  Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը տեղի ունեցածը որակել է «բռնության ահաբեկչական ակտ»: Հանցագործը տեսագրություն է թողել, որում նշել է, որ «ԱՄՆ-ում կան ստորգետնյա ռազմական օբյեկտներ, որտեղ տանջում եւ սպանում են երեխաների»: Նա ամերիկացիներին կոչ է արել դրա դեմ պայքար սկսել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ