News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Twitter-ը փորձարկում է քաղաքական եւ հասարակական գործիչների էջերին ֆեյք փոստերի եւ ապատեղեկատվության նշման ձեւերը, հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով NBC-ն:
Մասնավորապես, համացանցում հայտնված տեսահոլովակում վառ նարնջագույն նշումներ են ցուցադրվել ամերիկացի քաղաքական գործիչների կողմից հրապարակված ապատեղեկատվության եւ կեղծ գրառումների տակ: Նշումների վրա գրություն է հայտնվում այն մասին, որ այդ թվիթը մոլորեցնում է օգտատերերին, եւ դրա ցուցադրման հաճախականությունը կկրճատվի:

Ընկերությունում հաստատել են, որ համացանցում հայտնված տեսանյութը ցույց է տալիս ապատեղեկատվության դեմ պայքարի հնարավոր եղանակներից մեկը, սակայն նոր գործառույթների ներդրման կոնկրետ ժամկետները չեն նշվել:

Twitter-ն ակտիվացրել է ֆեյքերի եւ ապատեղեկատվության դեմ պայքարը` ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ: Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ նախատեսում է ընդգծել կեղծ տեսանյութերն ու լուսանկարները, որոնք կարող են վնաս հասցնել օգտատերերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ