News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կատարը Սաուդյան Արաբիային մեղադրել է Պարսից ծոցում կորոնավիրուսի բռնկման հետ կապված գործողությունների համակարգմանը խոչընդոտելու մեջ, քանի որ Կատարի առողջապահության նախարարին զրկել է Էր Ռիադում տարածաշրջանային առողջապահության նախարարների հանդիպմանը ժամանակին հասանելիություն ունենալուց, փոխանցում է AFP-ն:

Կատարի ԱԳ նախարարությունը թվիթերյան իր պաշտոնական էջում հայտնել է, որ Սաուդյան Արաբիան երկրի հանրային առողջապահության նախարար Հանան ալ Կուվարիին մուտքի թույլտվությունը տրամադրել է այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ծոցի երկրների Համագործակցության խորհրդի Գլխավոր քարտուղարությունում հանդիպումն արդեն սկսվել էր:

«Մենք զարմացած ենք, որ Սաուդյան Արաբիան քաղաքականացնում է հումանիտար հատվածը, որը անհետաձգելի իրավիճակի հետ կապված պահանջում է սերտ համագործակցություն եւ համակարգում»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը Կատարի հետ խզել են դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները եւ ասում, որ էմբարգոն ուղղված է երկրի ինքնիշխանության սահմանափակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ