News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տեղեկություններն այն մասին, որ գարնանը եւ ամռանը կարող են կրճատվել դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ չվերթները, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Ավելին, ակնկալվում է չվերթների ավելացում: Մասնավորապես, ակնկալվում է, որ Երեւան-Ուֆա եւ հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնելու համար համապատասխան հայտ կարող է ներկայացնել «Ազիմուտ» ավիաընկերությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ 2020 թվականի մարտի 28-ից կչեղարկվեն ուղիղ չվերթներ ռուսական որոշ քաղաքներից, օրինակ՝ Սոչիից Երեւան եւ հակառակ ուղղությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ