News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի դատարանը արդարացրել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներին, ովքեր մեղադրվում էին ֆոնդային շուկայում մանիպուլյացիայի մեջ, հայտնում է Associated Press-ը:

Այս գործով ամբաստանյալները Մուբարաքի որդիներ Ալաան եւ Գամալն են: Ըստ մեղադրանքի` նրանք գիտեին, որ տեղական բանկերից մեկով հետաքրքրված է Պարսից ծոցից մի խոշոր ներդրող, եւ այս քայլը, հավանաբար, հանգեցրել էր բաժնետոմսերի արժեքի կտրուկ բարձրացմանը:

Կահիրեի քրեական դատարանն այս գործով արդարացրել է նաեւ վեց այլ ամբաստանյալների, ընդ որում, յոթերորդը մահացել էր դատաքննության տարիներին, որը սկսվել է 2011 թվականից:

Գործակալությունը նշում է, որ քրեական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել բարձրագույն ատյաններում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ