News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 29
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի Ազգային ժողովը չեղարկել է նիստն ու փակել շենքը կորոնավիրուսի պատճառով վարակազերծման համար այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ  այնտեղ կորոնավիրուսով վարակված պացիենտ է եղել: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի ներկայացուցիչ Հան Մին Սուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր ժամը 18:00-ից վարակազերծում է ընթանում… Այն արդյունավետ դարձնելու համար շենքը փակ կլինի գոնե 24 ժամով»,- ասել է նա:

Այդ կապակցությամբ երկուշաբթի եւ երեքշաբթի ծրագրված նիստերը չեղարկվել են:

Ավելի վաղ հաղորդվել է, որ կորոնավիրուս է ախտորոշվել ուսուցիչների ասոցիացիայի կորեական ֆեդերացիայի նախագահ Հա Յուն Սուի մոտ, որն անցած շաբաթ ներկա է եղել խորհրդարանի նիստին: Այժմ նա կարանտինի մեջ է: Նրա հետ շփվել են մի քանի պատգամավորներ, որոնց ստուգում են՝ պարզելու վիրուսի առկայությունը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ