News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախկին նախագահները ցմահ Խալկ Մասլահաթի (Ազգային խորհրդի)՝ երկպալատ խորհրդարանի վերին պալատի անդամ կլինեն, որը կստեղծվի երկրում օրենսդրական բարեփոխումներից հետո։ Այս առաջարկությունները ներառված են սահմանադրության փոփոխությունների նախագծի մեջ, որը Թուքմենստանի Պետինֆորմգործակալությունը հրապարակել է փետրվարի 24-ին։

Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր նախկին նախագահ իր պաշտոնից հեռանալուց հետո կմնա Խալկ Մասլահաթի անդամ, եթե միայն ինքը չհրաժարվի այդ իրավունքից։ Նախկինում երկրի սահմանադրության մեջ ընդհանրապես չէր խոսվում պետության նախկին ղեկավարների մասին։ Միայն հիշատակվում էր, որ նախագահի ծանր հիվանդության դեպքում նրա պարտականությունները կկատարի Մեջլիսի (այժմյան խորհրդարանը, որը նոր փոփոխություններով կդառնա ստորին պալատ) նախագահը, հայտնում է «Настоящее время»-ն։

Սակայն առայժմ Թուրքմենստանի պատմության մեջ այդ սկզբունքը չի աշխատել։ Երբ 2006թ․ մահացավ առաջին նախագահ Սապարմուրադ Նիյազովը, Մեջլիսի  նախագահի հանդեպ քրեական գործ հարուցվեց, իսկ պետության ղեկավարի պարտականությունները սկսեց կատարել փոխվարչապետ  Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ 2007թ․ նա ընտրվեց լիարժեք նախագահ։

Սահմանադրության նոր խմբագրության նախագծում ասվում է, որ ծանր հիվանդ նախագահի պարտականությունները կկատարի Խալկ Մասլահաթի ղեկավարը։ Ընդ որում, վերջինս պետք է ընտրվի գաղտնի քվեարկության  արդյունքում եւ չի կարող միաժամանակ զբաղեցնել նախարարի, դատավորի, դատախազի եւ այլ պաշտոններ։ Մինչ այժմ այս սահմանափակումները գործում էին միայն Մեջլիսի անդամների հանդեպ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ