News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը կազդի ԱՄՆ տնտեսության վրա, սակայն այդ հարվածի չափերը անորոշ են մնում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Տնտեսական խորհրդականների խորհրդի տնօրենի պաշտոնակատար Թոմաս Ֆիլիպսոնը, հայտնում է AFP-ը։

Նա նշել է, որ ուրիշ հիվանդություններ, ինչպիսին է գրիպը, տարեկան ավելի շատ մահվան դեպքերի պատճառ են դառնում, քան COVID-19 վիրուսը, որն առաջացել է կենտրոնական Չինաստանում։

Երկուշաբթի համաշխարհային ֆոնդային շուկաները ցնցվել են վիրուսի տարածման նոր մտահոգությունների ֆոնին՝ կապված այն բանի հետ, որ Իտալիան, Իրանը եւ Հարավային Կորեան նոր թեժ կետեր են դարձել։

Հաշվի առնելով այն, որ բռնկումը դեռեւս թուլանալու միտումներ չունի, ներդրողներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ կորոնավիրուսը կարող է երկարատեւ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա, սական տնտեսագետներն ասում են, թե եզրակացություններ անելու համար դեռ վաղ է։

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ ամենալավ տարբերակը կլինի Չինաստանում աճի տեմպերի կարճաժամկետ կտրուկ նվազումը՝ հետագա նույնքան կտրուկ վերականգնումով։

Բազմաթիվ ընկերություններ, մասնավորապես iPhone Apple արտադրողը, նախազգուշացնում են, որ եկամուտները տուժել են Չինաստանից մատակարարումների շղթայի փակվելու պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ