News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ամենաշուտը կարող է ընդունվել ապրիլին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը փետրվարի 27-ին է եւ տեսականորեն ամենաարագը մարտին երկու ընթերցում կարող է անցնի, որովհետեւ մարտին երկու քառօրյա ունենք: Հետո նախագահի ստորագրման փուլն է, հետեւաբար, ամենաարագը օրենքը կարող է ընդունվել ապրիլն է»,-ասաց նա:

Անդրադառնալով այդ փոփոխություններով դատավորների տարիքային ցենզը հանելուն, նախարարն ասաց. «Դատավորների համար տարիքային ցենզը դերակատարում չպետք է ունենա ապագայում իդեալական դատական համակարգում, որովհետեւ անձինք 35-40 տարեկանում նոր պետք է որոշեն, որ իրենք ուզում են դատավոր դառնալ: Դա  կլինի նորմալ ընթացքը, նաեւ շեշտում էի, որ անցումային շրջանում որոշակի քայլեր պետք է արվեն, որպեսզի ապահովվի դատական համակարգում նոր երիտասարդ կադրերի մուտքը կամ նոր շունչ հաղորդվի դատական համակարգին»:

Հարցին, թե այս փաթեթը գնալո՞ւ է Վենետիկի հանձնաժողով, նախարարը պատասխանեց. «Եթե կարդաք Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, կտեսնեք, որ իրենց առաջարկներն ընդունել ենք այս օրենսգրքում եւ կարիք չկա կրկին դիմելու: Բոլոր սկզբունքային հարցերում Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքը տվել է»:

«Կհստակեցվեն դատավորի վարքագծի կանոնները». Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում ներկայացրել է դատական համակարգի բարեփոխումները

Տպել
Ամենաշատ