News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք կքննարկենք բոլոր հանգամանքները եւ մեր տեսակետը կներկայացնենք վարչապետին, կկայացնենք որոշում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքին:

«Մենք հանձնաժողովի անդամներով պայմանավորվել ենք, որ հանձնաժողովի աշխատանքին վերաբերող թեմաներով հնարավորինս անդրադառնանք համատեղ դիրքորոշում ունենալու պարագայում»,-ասաց նա:

Անդրադառնալով անցումային արդարադատությանը, Ռուստամ Բադասյանը նշեց, որ դրա վերաբերյալ հայեցակարգը հրապարակվել է դեռեւս դեկտեմբերին, հիմա օրենքի կոնկրետ տեքստի վրա են նախարարությունում աշխատում. նախագիծը շուտով արդեն հասանելի կլինի, կներկայացվի ԱԺ:

Ռուստամ Բադասյանը նաեւ նշեց, որ դեռ չի որոշել՝ մասնակցելու է սահմանադրական հանրաքվեի քարոզաքրշավին, թե ոչ. «Չգիտեմ դեռ, հնարավոր է: Երբ կորոշեմ, արձակուրդ կվերցնեմ, կմասնակցեմ»:

Տպել
Ամենաշատ