News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է վրացի լրագրողուհիներին անտեղի վարքագծի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Համացանցում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես են վրացական մամուլի, մասնավորապես Imedi եւ 1TVGe հեռուստաալիքների ներկայացուցիչները միմյանց հրելով եւ ընդհատելով փորձում հարց տալ ՌԴ ԱԳ նախարարին։ «Դուք ինչ-որ բանով․․․ դուք հիվանդ եք, աղջիկներ»,- ասում է Լավրովը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան պատմել էր, որ վրացի լրագրողուհիները Ժնեւում ՄԱԿ բաժանմունքում հարձակվել են ռուսական պատվիրակության վրա՝ հարցնելով, թե կգա արդյոք Լավրովը Թբիլիսի։ Զախարովան հայտնել է, թե իրեն ու գործընկերոջը հրել են, սակայն նախարարը չի տուժել։ Աղջիկների վարքագիծը Զախարովան անվանել է «խղճուկ տեսարան»։

Թբիլիսիում մայիսի 14-15-ը կանցկացվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդակցություն, որտեղ ռուսական պատվիրակությունը ավանդաբար ներկայացնում է ԱԳՆ ղեկավարը։ Վրացական ընդդիմության ներկայացուցիչները կոչ են արել թույլ չտալ Լավրովի այցը Թբիլիսի։ Ընդ որում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիում պատրաստ են ընդունել ռուսական պատվիրակությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ