News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 25
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Walt Disney-ի գլխավոր տնօրեն Բոբ Այգերը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդվում է կորպորացիայի կայքում, փոխանցում է Lenta-ն: 

Ընկերության նոր ղեկավարն է դարձել Բոբ Չապեկը, որը նախկինում ղեկավարել է Disney-ի թեմատիկ այգիների, փորձի եւ արտադրանքների արտադրության խորհուրդը:

Այգերը տնօրենների խորհուրդը կշարունակի ղեկավարել մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Նա Disney-ը գլխավորել է 2005 թվականին եւ դարձել ընկերության ամենաբարձր վարձատրվող ղեկավարներից մեկը: Այսպես՝ 2018 թվականին նրա աշխատավարձը կազմել է 65,5 մլն դոլար, հստակեցնում է Independent-ը: Նրա ղեկավարման տարիներին կորպորացիան ձեռք է բերել կինոինդուստրիայի այնպիսի հսկաների, ինչպես՝ Pixar-ը, Marvel-ը, Lucasfilm-ը եւ Twenty-First Century Fox-ը՝ 5 անգամ մեծացնելով ընկերության կապիտալիզացիան:

Disney-ի պատմության մեջ Չապեկը կդառնա 7-րդ գլխավոր տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել