News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արցախում այսօր՝ փետրվարի 26-ին, պաշտոնապես մեկնարկում է մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

Այս կապակցությամբ Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հանդես է եկել նախընտրական կոչով՝ մրցակից բոլոր թեկնածուներին եւ քաղաքական ուժերին հորդորելով ծավալել գաղափարների ու ծրագրերի պայքար՝ զերծ միմյանց նկատմամբ վիրավորանքներից ու ներքին միասնականությունը պառակտող փորձերից:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր մեր հանրապետությունում պաշտոնապես մեկնարկում է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Իմ գլխավորությամբ մեր քաղաքական թիմը ձեզ կներկայանա հեղափոխական, բայց նաեւ իրատեսական ծրագրով: Այն իրենում բովանդակում է մեր ժողովրդին հուզող հիմնական խնդիրների լուծման մեր տեսլականը եւ ամբողջովին միտված է Արցախում բարեկեցիկ, արդար ու ապահով ապագա կառուցելուն: Ծրագրի հիմքում դրված են մեր ժողովրդի արմատական շահերն ու պահանջմունքները, եւ, իմ խորին համոզմամբ, մեր գործունեության հիմնական առանցքն ուղղված է լինելու Արցախում կյանքի ու տրամադրությունների որակի փոփոխությանը:

Սիրելի՛ հայրենակիցներ

Հանրապետության կառավարման ամբողջ պատասխանատվությունը ստանձնելու համար հայտ ներկայացնելուց առաջ մենք երկար ժամանակ ենք ունեցել նախապատրաստվելու: Այսօրվանից սկսած՝ ձեզ ներկայանում ենք երիտասարդներից ու փորձառուներից կազմված մեծ թիմով, եւ հավատացնում եմ, որ, ձեր վստահությանն արժանանալու պարագայում, մենք համատեղ ջանքերով կարողանալու ենք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնց մասին ավելի մանրամասն առաջիկա օրերին ձեզ հետ հանդիպումների ժամանակ խոսելու եւ ներկայացնելու առիթ կունենանք:

Եվս մեկ անգամ կարեւորելով օրվա խորհուրդը՝ դիմում եմ այս քաղաքական ընտրապայքարին մասնակցող նախագահի բոլոր թեկնածուներին, կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքների պատասխանատուներին՝ նախընտրական քարոզարշավը համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտում կազմակերպելու կոչով: Թո՛ղ ծավալվի գաղափարների ու ծրագրերի պայքար՝ զերծ միմյանց նկատմամբ վիրավորանքներից ու ներքին միասնականությունը պառակտող փորձերից: 

Բարին ընդ մեզ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ