News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
493.24
EUR
582.42
RUB
6.45
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը վստահեցնում է, որ հրաժարականի մասին դիմում չի գրել եւ այդ հարցը չի քննարկել նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն: 

Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակում է աշխատանքը սովորական ռեժիմով:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ Զելենսկին կարող է վարչապետի պաշտոնում Գոնչարուկի փոխարեն նշանակել Սերգեյ Տիգիպկոյին:

Ավելի վաղ սոցցանցերում ձայնագրություն էր հայտնվել, որում, իբր, Գոնչարուկը, ազգային անվտանգության ղեկավարի տեղակալ Եկատերինա Ռոժկովան եւ ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան քննարկել են դոլարի փոխարժեքն ու տնտեսական հարցեր Զելենսկիի հետ հանդիպումից առաջ: Ձայնագրության մեջ լսվում է նաեւ տղամարդու ձայն, որը նման է վարչապետի ձայնին, որը պնդում է, որ «Զելենսկին պրիմիտիվ մոտեցում ունի տնտեսական հարցերում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ