News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 09
USD
496.58
EUR
539.43
RUB
6.56
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնից դուրս եկավ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը, որին այսօր ուշ երեկոյան ոստիկանները բերման էին ենթարկել հիվանդանոցից։

Փոխտնօրենին աջակցություն հայտնելու համար ստիկանության առջեւ էին հավաքվել բուժհաստատության աշխատակիցները, այնտեղ էր նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ Նա լրագրողներին ասաց, որ փոխտնօրեին բերման են ենթարկել կնիքի հետ կապված պատմության պատճառով. «Ինչքան հասցրեցի ծանոթանալ, ընդունում–հանձնումը պետք է իրականացնի համապատասխան հրամանով ստեղծված հանձնաժողովը, այլ ոչ թե մեխանիկորեն փոխանցվի։ Այս պատճառով կնիքը չի փոխանցվել տնօրենի պաշտոնակատարին, որն էլ հաղորդում է տվել ոստիկանություն, եւ դրա հիման վրա փոխտնօրենին հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու»։

Անդրադառնալով այն փաստին, որ նախարարը նախկին տնօրենին ազատել է, մինչ նա գտնվում է անաշխատունակության արձակուրդում, ինչի իրավունքը չուներ, Զեյնալյանը պատասխանեց. «Փաստաթղթերին եւ մյուս մանրամասներին ծանոթ չեմ, բայց եթե մարդը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, նրան որեւէ հիմքով աշխատանքից ազատելու իրավունք չկա»։

Նարեկ Զեյնալյանը խուսափեց պատասխանել այն հարցին, թե որքանո՞վ տնօրենին աշխատանքից ազատելը կապ ունի նախարարի մեկ այլ որոշման հետ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը միավորելու վերաբերյալ, ինչին դեմ եմ կենտրոնի աշխատակիցները։

«Եթե այդ երկու կենտրոնները միավորվեին, տնօրենի հաստիքն ավտոմատ կրճատվելու էր, չգիտեմ՝ ինչու համար էր տնօրենին աշխատանքից հապճեպ ազատելը, հրամանին դեռ ծանոթ չեմ, ծանոթանալուց հետ համապատասխան եզրակացություն կանեմ»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ փոխտնօրենը հրաժարվել էր հիմնարկության կնիքը, այլ փաստաթղթեր եւ տնօրենի աշխատասենյակի բանալին փոխանցել նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին։

Այսօր  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ