News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 29
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Գարնանային ջերմ օրերին ընդառաջ «Ռոստելեկոմ»-ը հանդես է գալիս նոր GoPlay փաթեթային առաջարկով՝ բաժանորդներին ներկայացնելով լայնաշերտ ինտերնետի, Սմարթ հեռուստատեսության եւ ֆիքսված հեռախոսակապի առավել բարելավված պայմաններ։

Բոլոր այն բաժանորդները, ովքեր 2020թ․ փետրվարի 26-ից սկսած կմիանան Տրիո GoPlay ծառայությունների փաթեթին մեկ տարի ժամկետով՝ կստանան հետեւյալ առավելությունները․

  • 100 Մբ/վ արագությամբ Ինտերնետ
  • 120 եւ ավելի TV ալիքներ
  • 100 ֆիլմ դիտելու հնարավորություն

GoPlay hատուկ առաջարկի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ընկերության պաշտոնական կայքում։

GoPlay – Հարվածի՛ր նշանակետին, միացի՛ր հիմա։

Նշենք, որ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը եւս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով եւ հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի եւ Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի եւ տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը եւ պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ եւ միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով եւ ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երեւան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Ավան, Արաբկիր վարչական շրջաններում եւ Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սեւան, Դիլիջան, Իջեւան, Կապան, Մարտունի, Ալավերդի եւ Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի եւ սպասարկման սրահներ:

***

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի եւ Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն եւ դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության եւ վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  եւ բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաեւ Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Beeline-ն աջակցում է առողջապահության նախարարության կամավորներին
Beeline-ը, աջակցելով կամավորներին, Առողջապահության նախարարությանը տրամադրում է անվճար 2000 բջջային կապի կանխավճարային համակարգի հեռախոսաքարտեր...
Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը
Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային եւ 100 ֆիքսված հեռախոսակապից...
Նոր իշխանությունները ցանկանում է Հանրային հեռուստաընկերությանը վերադարձնել գովազդով գումար աշխատելու իրավունքը
Մինչև 2014 թվականը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուներ գովազդ հեռարձակելու իրավունք, սակայն օրենքում փոփոխություններ կատարելուց հետո զրկվել էր այդ եկամուտներից...
Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից
Հիշեցնենք, որ Beeline-ն իր ֆիքսված եւ բջջային կապի բաժանորդների համար...
Հասանելի կրթություն բոլորի համար. «Ռոստելեկոմը» ընդլայնում է հեռավար կրության շրջանակները
Ընկերությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ բոլոր մալուխային հեռուստատեսության օպերատորներին վերահեռարձակելու Սմարթ հեռուստատեսության միջոցով հեռարձակվող Hybrid Edu (ch121) հեռուստաալիքը.
Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում
Մարտի 17-ին, 15 օր գործողության ժամկետով անվճար տրամադրվել է 500 ՄԲ, մեր բոլոր բաժանորդներին...
Ամենաշատ