News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 03
USD
504.5
EUR
551.62
RUB
6.43
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը  հերքել է տեղեկություններն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին հանդիպելու են Ստամբուլում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Պուտինի ծրագրերում մարտի 5-ին նման հանդիպում առայժմ չկա»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը նաեւ հստակեցրել է, որ նախագահի մարտի 5-ի ժամանակացուցում Ստամբուլ ուղեւորություն նախատեսված չէ: «Ո՛չ, մարտի 5-ին նախագահ Պուտինը աշխատանքային այլ ծրագրեր ունի»,- ասել է նա:

Պեսկովը նշել է, որ միաժամանակ Ռուսաստանի եւ Թուրքիայի շփում է տեղի ունենում փորձագիտական եւ աշխատանքային մակարդակով. «Առաջին հերթին Իդլիբի շուրջ ճգնաժամի քննարկման համար»:

Փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահը թուրք լրագրողներին հայտնել էր, որ ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մարտի 5-ին Ստամբուլում: Էրդողանը նաեւ կրկին կարծիք էր հայտնել, որ իր երկրի զինված ուժերը սիրիական Իդլիբում են գտնվում օրինականորեն: Նրա խոսքով՝ դա թույլ է տալիս Ադանայի համաձայնագիրը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ