News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն եւ նշանակեք ԱԱԾ տնօրեն եւ ՀՀ Ոստիկանության պետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Արդեն 6 ամիս է ՀՀ ԱԱԾ-ը չունի տնօրեն, իսկ ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող նախաձեռնել համակարգային բարեփոխումներ եւ մշակել երկարաժամկետ ռազմավարություն:

Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին եւ զբաղվեք արտաքին գործակալական ցանցով, ազդեցության գործակալներով, նրանք ավելի վտանգավոր են պետության ու ժողովրդի համար»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ