News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և ՎրաստանիՀանրապետության  պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրուցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը,  պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հնարավորությունները։

Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագիրը։

Հանդիպման արդյունքներով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Այցի շրջանակում Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի ՆԳՆ-ների միջև սերտ հարաբերությունները
Մարտի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է…
Փաշինյանը Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը...
Նախորդ տարվա սեպտեմբերից Հայաստանի մի քանի դպրոցներում վրացերեն է դասավանդվում. ԿԳՄՍ նախարարը՝ Վրաստանի դեսպանին
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին...
ՀՀ-ի եւ Վրաստանի ֆիննախարարությունների համագործակցությունը վերջին շրջանում կրում է առավել ինտենսիվ բնույթ. Նախարար
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը...
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Վրաստանի նոր դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի…
ԲՏԱ նախարարն ու Վրաստանի դեսպանը վերահաստատել են փորձի փոխանակման անհրաժեշտությունը
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն ներկայացրել է Վրաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, նշել, որ...
Ամենաշատ