News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Փետրվարի 28-ին երեկոյան Փարիզի Գար-դե-Լիոն   կայարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Ոստիկանությունը հայտարարել է, որ կայարանում գտնվող բոլոր մարդկանց տարհանել են եւ խորհուրդ են տվել խուսափել տվյալ շրջան այցելությունից, հաղորդում է Gazeta-ն:

Դեպքի վայրում սեւ ծուխ է նկատվել: BFM հեռուստաալիքը հայտնել է, որ հրդեհը սկսվել է Accorhotels Arena համերգասրահից, որտեղ պետք է ելույթ ունենար կոնգոլեզական երգչուհի Ֆալլի Իպուպան:

Ոստիկանությունը խոչընդոտել է այցելուների մուտքը համերգասրահ: Ընդ որում, հավաքվածների մի մասը եղել են համերգի անցկացման հակառակորդներ, նրանց եւ աստղի երկրպագուների միջեւ վիճաբանություն է սկսվել:

Ոստիկանությունը նշել է, որ հրդեհի պատճառ կարող էր լինել սկուտերների հրկիզումը: Հավանաբար, դա արել է համերգի անցկացման դեմ բողոքողներից մեկը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ