News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկրի ուժային կառույցները պատրաստվում են Կոլումբիայից եւ ԱՄՆ-ից դիվերսիոն խմբերի սպառնալիքների դեմ անսպասելի հակաահաբեկչական վարժանքների անցկացմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախագահը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել նշված երկրներից ահաբեկչական խմբերի հանդեպ, որոնց թիրախները կլինեն ռազմական եւ տնտեսական օբյեկտները՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։

Նախօրեին Մադուրոն Պաշտպանության ոլորտում օպերատիվ խնդիրների լուծման համար հատուկ ազգային հակաահաբեկչական կորպուս ստեղծելու հրամանագիր եւ ահաբեկչության դեմ պայքարի եռամյա պլան էր ստորագրել։

2020թ․ փետրվարի 11-ին Վենեսուելայի հյուսիսում հարձակում էր տեղի ունեցել հեռակոմունիկացիոն սարքավորումների պահեստի վրա, որի հետեւանքով ամբողջովին ոչնչացվել էին Cantv եւ Movilnet ընկերությունների ռազմավարական պահուստային համակարգերը։ Իշխանությունները պայթյունների համար պատասխանատու էին համարել ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի նախագահների կողմից «ղեկավարվող» աջ ուժերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ