News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունը հարավ-արեւելյան Գազիանտեպ նահանգում ձերբակալել է չորս մարդու սիրիական Իդլիբում իրավիճակի շուրջ նրանց գրառումների կապակցությամբ:

Diken կայքի հաղորդմամբ՝ ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիային, թուրք ժողովրդին, թուրքական կառավարական հաստատություններին «վիրավորելու» եւ մարդկանց շրջանում ատելություն ու թշնամանք տարածելու մեջ:

Գազիանտեպի նահանգապետի խոսքով՝ եւս 22 մարդու նկատմամբ կատարվում է քննություն:

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են սոցիալական ցանցերի հասանելիությունը հինգշաբթի սիրիական Իդլիբում ավիահարվածների կապակցությամբ, որոնց հետեւանքով զոհվել էր 36 թուրք զինվորական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ