News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը բոլորովին վերջերս դեռեւս դեմոկրատների շրջանում նախընտրական պայքարի ֆավորիտն էր, տարել է իր առաջին լուրջ հաղթանակը Հարավային Կարոլինա նահանգում, հաղորդում է BBC-ն:

Ընտրողների հարցումների արդյունքներով՝ միաժամանակ մի քանի հեռուստաալիքներ եւ տեղեկատվական գործակալություններ հայտարարել են, որ ԱՄՆ նախկին փոխվարչապետը կարողացել է ստանալ ձայների ավելի քան 50 տոկոսը: Հարավային նահանգներում, որտեղ մեծ նշանակություն ունեն աֆրոամերիկացիների եւ իսպանախոս համայնքի ներկայացուցիչների կարծիքը, մրցարշավում երկրորդ տեղում է Բերնի Սանդերսը:

Մինչեւ նախնական ընտրությունների սկիզբը 77-ամյա Ջո Բայդենը համարվում էր դեմոկրատների շրջանում առաջնորդ: Սակայն չնայած անգամ սոցիոլոգների կանխատեսումներին՝ Այովայում, Նյու Հեմփշիրում եւ Նեւադայում փրայմերիզը Բայդենը պարտվել է, եւ այժմ դեմոկրատների արշավում առաջին տեղում առաջադրվել է անկախ սենատոր Բերնի Սանդերսը, որին ԱՄՆ-ում շատերը համարցում են սոցիալիստական հայացքների կողմնակից:

Քվեարկության արդյունքները դարձել են տհաճ անակնկալ Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգի համար: Անցած տարվա նոյեմբերին նա ներառվել էր նախընտրական պայքարում Դեմոկրատական կուսակցության կողմից՝ խոստանալով, որ նախընտրական արշավի համար կծախսի միայն սեփական փողերը: Ամերիկյան ԶԼՄ-ների հաշվարկով՝ վերջին չորս ամսվա ընթացքում գովազդի համար նա ծախսել է ավելի քան 500 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ