News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գլոբալ շուկաները պետք է հանգստանան եւ փորձեն տեսնել իրականությունը։ Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը։

«Մենք պետք է շարունակենք լինել ռացիոնալ։ Իռացիոնալությունը չի օգնում։ Մեզ պետք է պարզել փաստերը»,- նշել է նա։

Համաշխարհային ֆինանսական շուկաները վերապրել են վատագույն ճգնաժամը 2008-ից հետո։ Dow Jones-ի ինդեքսը շաբաթվա ընթացքում կտրուկ ընկել է 3500 կետով՝ ավելի քան 12 տոկոսով։ Սա ամենամեծ շաբաթական կորուստն է պատմության մեջ եւ ամենամեծ տոկոսային անկումը 12 տարվա ընթացքում։

Նոր կորոնավիրուսը, որն առաջացել է Չինաստանում, տարածվել է ավելի քան 60 երկրներում եւ սպանել առնվազն 2943 մարդու։ Ավելի քան 85 000 մարդ վարակված է։

Սակայն հասարակական ռեզոնանսն այժմ պետք է կենտրոնանա փաստերի վրա, այլ ոչ թե վախի, ընդգծել է Գեբրեիսուսը։ «Մենք պետք է նայենք թվերին, մենք պետք է նայենք փաստերին եւ ճիշտ վարվենք, ոչ թե խուճապի մատնվենք։ Խուճապն ու վախը վատագույն խորհրդատուներն են»,- ասել է նա։

Եւ, այնուամենայնիվ, արագ տարածումը, եթե այն պատշաճ կերպով չզսպվի, կարող է աշխարհը տանել դեպի գլոբալ համաճարակ։ «Ելնելով տեղերում փաստերից՝ զսպել հնարավոր է։ Սակայն դրա զսպման հնարավորությունների պատուհանը նեղանում է։ Այդ պատճառով պետք է պատրաստվել համաճարակի»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ