News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թալիբների հետ կնքված խաղաղ համաձայնագիրը բացում է ամերիկյան զորքերը դուրս բերելու դռները, ինչը ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը դիտարկում է որպես քայլ ուղղված ավելի լայն նպատակի՝ Չինաստանի հետ ապագա հնարավոր պատերազմին պատրաստվելուն, գրում է AP-ը։

Էսպերը հետեւում է «մեծ տերությունների մրցակցությանը», ինչը նշանակում է ապագա ճակատամարտերի դաշտերում մեկ քայլ առաջ լինել Չինաստանից եւ Ռուսաստանից, այդ թվում տիեզերքում եւ հաջորդ սերնդի ռազմավարական զինատեսակներում, ինչպիսիք են գերձայնային հրթիռները եւ ժամանակակից միջուկային զենքը։ Մասնավորապես, նա հանձինս Չինաստանի տեսնում է միջազգային ասպարեզում ամերիկյան գերակայության աճող սպառնալիքի։

Տարբեր տեսակի ծայրահեղականների դեմ, այդ թվում նաեւ Աֆղանստանում, ամերիկյան պատերազմների դադարեցման Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության շրջանակներում Էսպերն ուզում է տուն վերադարձնել այնքան զինվորականներ, ինչքան ըստ նրա անհրաժեշտ է, որպեսզի նրանք պատրաստվեն «բարձր մակարդակի» պատերազմի։

Կոլումբիական համալսարանի քաղաքական վերլուծաբան եւ միջազգային ու հանրային հարցերով պրոֆեսոր Սթիվեն Բիդլը թերահավատորեն է վերաբերում, որ Պենտագոնը կարող է ամբողջովին հեռանալ Աֆղանստանից եւ Իրանի պես մյուս տարածաշրջանային տաք կետերից՝ հիշեցնելով, որ Օբամայի վարչակազմը նույնպես փորձեց անել նույնը 2011 – 2014 թվականներին։

Անցած տարվա վերջում Էսպերը հայտարարել էր, որ պատրաստ է նվազեցնել զորքերի թիվը, նույնիսկ եթե թալիբների հետ գործարքը ձախողվի։ «Ես ցանկանում եմ անել դա, քանի որ ուզում եմ վերաբաշխել ուժերը Ասիական – Խաղաղօվկիանոսյան տարծաշրջանում»,- հայտարարել է նա դեկտեմբերին։ Նրա խոսքերով, ինքը ցանկանում է նույնն անել նաեւ Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Եվրոպայում։

Պենտագոնը հրապարակայնորեն չի հայտարարել Աֆղանստանից զորքերի դուրսբերման ճիշտ գրաֆիկը, բայց Էսպերը հայտարարել է, որ խաղաղ համաձայնագիրը սկիզբ է դնում կրճատմանը՝ ներկայիս 13 հազարից մինչեւ մոտ 8600-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ