News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Որոշում կայացվեց, որ գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, կտեղափոխվեն արդեն մարտի 2-ից մինչև մարտի 8-ը ներառյալ: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը հայտնեց, որ այս որոշումն ընդունվել է վարչապետի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ։

«Հրամանը առավոտյան բոլոր ուսումնական հաստատությունները կստանան։ Ըստ էության, մենք գարնանային արձակուրդը տեղափոխում ենք և դասերը լրացնելու կարիք չենք ունենա։ Խոսքը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին, դպրոցներին, քոլեջներին, ուսումնարաններին և բուհերին։ Բուհերը ըստ իրնց ծրագրի կվերականգնեն բաց թողածը»,-նշեց նա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ