News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակված Մուհամմադ Թաուֆիկ Ալաուին հրաժարվել է կառավարություն ձեւավորել եւ կիրակի օրը հետ է կանչել իր թեկնածությունը: Համապատասխան հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը, փոխանցում  է ՏԱՍՍ-ը:

«Ես իմ խնդիրը տեսել եմ նրանում, որպեսզի ձեւավորեմ անկախ կառավարություն, որը կարող է արդյունավետ եւ անկողմնակալ աշխատել` ժողովրդի պահանջները կատարելու համար,- ասաց նա:- Ես զգուշացրել էի, որ ես կհեռանամ, եթե ինձ վրա ճնշում կգործադրվի, եւ դա տեղի ունեցավ: Որոշ կողմեր ​​բանակցությունները վարել են բացառապես իրենց նեղ շահերից ելնելով՝ առանց ազգային իրավիճակը հասկանալու»: Ըստ Ալաուիի՝ քանի որ խորհրդարանում երկու անգամ քվորում չի հավաքվել, ինքը «ներողություն է խնդրում եւ հրաժարվում է կաբինետ ձեւավորելուց»:

Ալաուիի հայտարարությունից հետո Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը քաղաքական կուսակցությունից պահանջել է 15 օրվա ընթացքում իրեն այլընտրանքային թեկնածու ներկայացնել: «Մենք սկսում ենք Իրաքի կառավարության ղեկավարի պաշտոնում նոր թեկնածուի ընտրության շուրջ խորհրդակցությունները»,- նրա հայտարարությունը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ