News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պետք է վերացնի պատժամիջոցներն Իրանի դեմ, որոնք թույլ չեն տալիս երկրին պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Երկուշաբթի օրը նման կոչ է Իրանի նախագահի խորհրդական Հեսամեդին Աշենան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վերացրե'ք այդ անիծյալ պատժամիջոցները, որոնք մեզ խանգարում են պայքարել [կորոնավիրուսի դեմ]»,- գրել է նա Twitter- ում:

Աշենան նշել է, որ «որքան շատ է հիվանդությունը տարածվում Իրանում, այնքան ավելի հավանական է, որ այն կհասնի [այլ երկրներ]»: «Վիրուսը միջազգային խնդիր է»,- աել է նա:

Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել էր երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին: Վարակվածները հայտնաբերվել էին Կումա քաղաքում: Ըստ պաշտոնական տեղեկությունների` Իրանում վարակվածների թիվը 978 է, ընդ որում, գրանցվել է առնվազն 54 մահվան դեպք:

Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի 12 միլիոն բնակչությամբ Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ է հայտարարել` որակելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ:Չինաստանի սահմաններից դուրս վիրուսի ամենաուժեղ բռնկումները գրանցվել են Իտալիայում եւ Հարավային Կորեայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հայտնաբերվել 65 երկրում, այդ թվում` Ռուսաստանում: Չինաստանում, որտեղ, ըստ ԱՀԿ գնահատականների, գրանցվել է վարակման դեպքերի մեծ մասը, 2.9 հազար մարդ է մահացել, առողջացել է 44.4 հազար մարդ, վարակվածների թիվը գերազանցել է 80 հազարը:

2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ-ն դուրս էր եկել իրանական միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից եւ Իսլամական հանրապետության դեմ մի շարք տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել՝ ձգտելով, մասնավորապես, դադարեցնել Իրանի կողմից նավթի արտահանումը: Վաշինգտոնի ճնշման տակ Թեհրանին բացառել էին SWIFT միջազգային հաշվարկների համակարգից, ինչը լրջորեն բարդացրել էր իրանական բիզնեսի ֆինանսական հարաբերություններն արտասահմանյան գործընկերների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ