News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ըստ նոր հետազոտության՝ պարզվում է, որ շների քիթն ավելի զարմանալի է, քան հայտնի էր նախկինում: Այն ոչ միայն մարդկայինից միլիոնավոր անգամ զգայուն է, այլեւ կարող է որսալ նույնիսկ ամենաթույլ ջերմային ճառագայթումը, մասնավորապես կաթնասունների զոհի մարմնի ջերմությունը: Այս հայտնագործությունը օգնում է բացատրել, թե ինչու են տեսողության կամ լսողության խանգարումներով շները կարողանում միանգամայն հաջող որս անել, փոխանցում է Planet- today-ը: 

Արժե պարզաբանել, որ ջերմության թույլ ճառագայթումը հայտնաբերելու ունակությունը հատուկ է քիչ թվով կենդանիների՝ սեւ հրե բզեզներին, օձերի որոշ տեսակների եւ սովորական վամպիր չղջիկին:

Կաթնասունների մեծ մասի քթի եզրերին ռունգերի շուրջ  հարթ ոչ մազածածկ մաշկը ռինարիա կոչվող հատվածն է: Բայց շների ռինարիան խոնավ է եւ մի փոքր սառը շրջակա միջավայրի ջերմաստիճանից, եւ առատորեն հագեցած է նյարդերով. այս ամենը նպաստում է հայտնաբերելու ոչ միայն հոտը, այլ նաեւ ջերմությունը:

Այս գաղափարը ստուգելու համար Լունդի եւ Էտվյոշ Լորանդի համալսարանների հետազոտողները երեք տնային շների վարժեցրել են ջերմության (Ցելսիուսի 31 աստիճան) եւ շրջական միջավայրի ջերմաստիճանի ընտրությանը, որոնցից յուրաքանչյուրը գտնվել է 1,6 մետր հեռավորությամբ: Շները չեն կարողացել տեսնել կամ զգալ այս օբյեկտների միջեւ տարբերության հոտը: (Գիտնականները կարողացել են տարբերությունը հայտնաբերել միայն մակերեւույթին հպվելու դեպքում): Մարզումներից հետո շներին ստուգել են կրկնակի կույր փորձարկումներում:

Հետազոտողները նաեւ տարբեր ցեղատեսակների 13 տնային շների ուղեղը ՄՌՏ ֆունկցիոնալ սքաներով սքանավորել են այն ժամանակ, երբ ներկայացրել են օբյեկտներով պարկեր, որոնք արձակել են չեզոք կամ թույլ ջերմային ճառագայթում: Շների գլխուղեղի ձախ սոմատոսենսորային կեղեւը, որը տեղափոխում է քթից տեղեկությունները, տաք ջերմային գրգռիչի հանդեպ ավելի զգայուն էր, քան չեզոքի հանդեպ: Գիտնականները շների գլխուղեղի ձախ կիսագնդի այդ հատվածում նույնականացրել են 14 վոկսելից (եռաչափ պիկսել) կլաստերը, բայց ի պատասխան չեզոք գրգռիչի այդպիսի կլաստերներ չեն հայտնաբերել աջից եւ շան ուղեղի ոչ մի հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ