News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Տաջիկստանի իշխող ժողովրդավարական կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում` հավաքելով ձայների 50.4 տոկոսը եւ այդպիսով ստացել 12 մանդատ: Այս տվյալները ճեպազրույցի ժամանակ հայտնել է Տաջիկստանի Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի նախագահ Բախտիեր Խուդոերզոդան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Տաջիկստանի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 50.4 տոկոսը»,- հայտնել է Խուդոերզոդան:

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին մասնակցությունը կազմել է 86.4 տոկոս: «Ըստ Տաջիկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` Տաջիկստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 86.4 տոկոս»,- հայտնել է Խուդոերզոդան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ