News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսի կապակցությամբ ձեւավորված միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը, հայտնում է «Գրուզիա On-line»-ը:

Ինչպես IPN-ին հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունում, խորհրդի այսօրվա նիստին Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության եւ սոցիալական հարցերի նախարար Եկատերինա Տիկարաձեն նշել է, որ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը չի աճել, իսկ երեք վարակվածների առողջական վիճակն այս պահին կայուն է, բարդություններ չկան: Նախարարը հայտնել է, որ այս փուլում 120 մարդ գտնվում է կարանտինում:

Միջգերատեսչական խորհուրդը լսել է տեղեկատվությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու առաջարկությունների կատարման վերաբերյալ, այդ թվում` ամբողջ երկրում տարբեր նշանակման հաստատություններում ախտահանման եւ հանրային վայրերում բազմամարդ միջոցառումների չեղարկման մասով: Այն նաեւ ներառում է փակ տարածքներում մշակութային եւ սպորտային միջոցառումների ժամանակավոր հետաձգումը:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի հրահանգով` վիրուսի տարածումը կանխելու համար ախտահանում կիրականացվի պետական գերատեսչությունների կողմից, որոնք հանրային ծառայություններ են մատուցում բնակչությանը, ինչպես` նաեւ վրացական երկաթուղին գնացքներում եւ կայարաններում:

«Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով վրացական տնտեսության վրա ազդեցությունը հաշվարկելու ուղղությամբ. մանրամասն տեղեկություններ կներկայացվեն համակարգող խորհրդի հաջորդ նիստին: Բացի այդ, հանդիպմանը նշվել է, որ վրացական կառավարությունն ակտիվորեն աշխատում է հարեւան երկրների հետ` Իրանից եկող եւ այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող իր քաղաքացիներին Վրաստան բերելու համար: Նրանց տեղափոխումն իրականացվելու է առողջապահության նախարարության կողմից մշակված կարգի համաձայն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ