News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախկինում տանում էին կես կիլո, 200 դրամի, իսկ հիմա տանում են 2–2 կիլոներով, 5 կիլո ալյուր, 5 կլիո պեսոկ, որ տանում էին 3 հատ ձու, հիմա տանում են 30 հատ։ Այս մասին այսօր՝ մարտի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի խանութներից մեկի վաճառողուհին՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքին հաջորդած խուճապին։

Նրա խոսքով՝ խանությում առկա մակարոնեղենը վերջացել է, առավոտյան պահեստից նորն են բերել։

«Ասում են այս գրիպն ի հայտ է եկել, կարող է այնպես լինի, որ ճգնաժամ լինի, տանենք, որ գոնե մի քանի օր յոլա գնանք, հետո կիմանանք ինչ անենք։ Երկու օր է, որ այդքան մեծ քանակով տանում են, հեսա թոշակներն էլ կտան, ավելի շատ կտանեն։ Աղը, ալյուրը, պեսոկը ձուն, հիմնականում դա են տանում։ Հաճախորդներից մեկն էլ 30 հազար դրամի միս տարավ, ասաց տանեմ, կտրտեմ, դնեմ խոլոդը, որ յոլա գնամ»։

Խանութի դրամարկղի աշխատողի խոսքով՝ շարժը շատացել է, բնակչությունը խուճապի է մատնված. «Չենք հարցրել, թե ինչու են այդքան շատ գնում, բայց տարբերությունը կա, որ սովորականից շատ են տանում։ Հիմնականում տանում են կրուպեղեն, ձու, ալյուր։ նախկինում 1–2 կիլո էին տանում, հիմա 5 կիլո, 10 կլիո։

Տպել
Ամենաշատ