News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ «Այրումի ԳԲԱ» ՊՈԱԿ-ում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել «Այրումի ԳԲԱ» (Գյուղական բժշկական ամբուլատորիա) ՊՈԱԿ-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:

Մասնավորապես, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման շրջանակներում բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների, որակի, առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն ներկայացված հաշվետվությունների արժանահավատության ստուգման շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը 2019թ. դեկտեմբերի վերջին ուսումնասիրություններ է իրականացրել «Այրումի ԳԲԱ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքներին վերաբերող փաստաթղթերն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն:

Այդ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ վարչությունում ուսումնասիրվել են պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում, որի արդյունքում պարզվել է, որ «Բնակչության ԱԱՊ նպատակով լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ», «Ընտանեկան բժիշկների կողմից լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրում» և «Ընտանեկան բժիշկների կողմից նեղ մասնագիտացված խորհրդատվության ուղեգրում» ծրագրերով ՊՈԱԿ-ը ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն է ներկայացրել իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ հաշվետվություններ: Դրանցում, մասնավորապես, նշվել են ավելի մեծ թվով լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և նեղ մասնագիտացված խորհրդատվության ուղեգրումներ, քան փաստացի կատարվել են, ինչի արդյունքում չկատարած աշխատանքի համար ՊՈԱԿ-ը ֆինանսավորվել է մոտ 5 մլն ՀՀ դրամի չափով:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և հանձնելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ