News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Google-ի նախկին տնօրեն Էրիկ Շմիդտը պնդում է, որ ԱՄՆ-ն վտանգում է Չինաստանին տանուլ տալ տեխնոլոգիաների համար պատերազմը: Աշխարհը կարող է սկսել ապրել կանոններով, որոնք կթելադրեն ՏՏ ընկերությունները եւ Չինաստանի կառավարությունը:

Շմիդտը New York Times-ի հետ հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ մրցավազքում անհնար է հաղթել միայն մասնավոր շուկայով, եւ Նահանգների կառավարությունը «պետք է խաղի մեջ մտնի լրջորեն»: Դրա համար ստիպված կլինի նոր տեխնոլոգիաների հետազոտության մեջ սահմանել ազգային առաջնահերթություններ, որոնք ունակ կլինեն ուժեղացնել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, հայտնում է Hightech+-ը: 

Նա, մասնավորապես, Պենտագոնին կոչ է արել կենտրոնանալ ամենակարեւորի վրա՝ արհեստական ինտելեկտի, կենսատեխնոլոգիաների, քվանտային հաշվարկների եւ հիպերձայնի:

Շմիդտն առաջին անգամ չէ, որ նման ելույթ է ունենում: «Ամեն ինչ անչափ պարզ է: 2020-ի վերջին Չինաստանը մեզ կհասնի, 2025-ին կդառնա մեզնից լավը, իսկ 2030-ին կգերակայի ՏՏ ինդուստրիայում,- հայտարարել էր նա 2017 թվականին: - Հավատացեք ինձ, այդ չինացիները լավն են: Նրանք կսկսեն այդ տեխնոլոգիան օգտագործել ինչպես կոմերցիոն, այնպես էլ ռազմական նպատակներով, եւ կգտնեն դրա ամեն տեսակի կիրառություններ»:

Շմիդտը նաեւ Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ Թրամփի առաջարկած բյուջեին, որը «վերջին 70 տարում հետազոտությունների եւ մշակումների ամենաբարձր ֆինանսավորումն ունի»:  Եթե բյուջեն ընդունվի, պաշտպանության նախարարությանը կհատկացվի 705,4 մլրդ դոլար՝ գրեթե մեկ միլիարդով ավելի, քան անցյալ տարի: Առանց ԱՄՆ կառավարության մասնակցության՝ երկիրը Չինաստանի հետ տեխնոլոգիաների մրցավազքում հաղթելու հնարավորություններ չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ