News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բիշքեկում մարտի 2-ին հանրահավաքի ցրման ժամանակ Ղրղզստանի ոստիկանության 18 ոստիկան է վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Հանրահավաքը ցրելուց հետո փափուկ հյուսվածքային վնասվածքներով բուժօգնություն ստանալու համար դիմել էր 18 ոստիկան: Բոլորին օգնություն է ցուցաբերվել»,- նշել են Առողջապահության նախարարությունում:

Տուժել է նաեւ մի աղջիկ, որին հոսպիտալացրել էին կրծքավանդակի վնասվածքով:

Երկուշաբթի Բիշքեկի կենտրոնական հրապարակում, որի հարեւանությամբ տեղակայված են նախագահի նստավայրը եւ խորհրդարանը, հանրահավաքի ժամանակ, ըստ տարբեր գնահատականների,  1-ից 1.5 հազար մասնակից էր հավաքվել` ի պաշտպանություն դատապարտված նախկին պատգամավոր Սադիր Ժապարովի: Նրանք պահանջում էին ազատ արձակել նախկին խորհրդարանականին: Երեկոյան հավաքվածները սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք, ի պատասխան, արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ էին կիրառել: Արդյունքում, ցուցարարներին ստիպել էին հեռանալ հրապարակից:

Ժապարովը ձերբակալվել էր 2017-ի մարտի 25-ին` արտասահմանից Ղրղզստան վերադառնալուց հետո: Դատարանը նրան դատապարտել է 11.5 տարվա ազատազրկման` մի շարք հանցագործությունների համար: Այդ թվում, նա մեղավոր է ճանաչվել 2013-ին Կարակոլի շրջկենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ պատանդ վերցնելու մեջ: Ավելի ուշ բարձրագույն դատարանը Ժապարովի պատժի ժամկետը կրճատել էր մինչեւ 10 տարի: Անցյալ տարվա վերջին նախկին պատգամավորը հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին ուղղված հայցադիմում էր ներկայացրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ