News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Սիրիայի հարցով հաջորդ գագաթնաժողովն անցկացնել  Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այս մասին երեքշաբթի օրը Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Զալալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Ռոհանիի եւ Պուտինի միջեւ: Հեռախոսազրույցի շրջանակներում նախագահ Ռոհանին հրավիրել է նախագահ Պուտինին... որպեսզի Աստանայի ձեւաչափի շրջանակներում հաջորդ գագաթնաժողովը անցկացվի Իրանում»,- ասել է նա:

Դիվանագետը շեշտել է Աստանայի ձեւաչափի հաջողությունը եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մասնակիցները «պետք է հավատարիմ լինեն դրան եւ շարունակեն համագործակցությունը դրա շրջանակներում»:

Դեսպանը նաեւ նշել է Ռուսաստանի եւ Իրանի համագործակցության առանձնահատուկ դերը ահաբեկչության դեմ պայքարում: «Այս կամ այլ կոալիցիաներ են ստեղծվել ահաբեկչության դեմ պայքարի համար: Սակայն դրանցից ոչ մեկը չի կարողացել հաջողությամբ պայքար մղել ահաբեկչության դեմ, եւ միակ կոալիցիան, որը հաջող է եղել եւ իրականում պայքարել է ահաբեկչության դեմ, Իրանի եւ Ռուսաստանի կոալիցիան է»,- ընդգծել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ