News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վիրավորում ստացած զինծառայողները եւ դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքները ֆինանսական փոխհատուցում կստանան պետության կողմից: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ հակառակորդը վնաս է հասցրել զինծառայողների կյանքին կամ առողջությանը ոչ մարտական պայմաններում: Փոխնախարարի խոսքով՝ նման միջադեպեր են տեղի ունեցել հակառակորդի կողմից Հայաստանի տարածքի ուղղությամբ կրակոցների կամ դիվերսիոն-հետախուզական օպերացիաների ժամանակ: Նա հայտնեց, որ 2008 թվականից նման գործողությունների հետեւանքով տուժել է 9 զինծառայող:

Ներկայացված օրինագծի համաձայն՝ տվյալ դեպքերը եւս նախատեսվում է ներառել միջադեպերի ցուցակում, որոնք փոխհատուցման ենթակա են: Բացի այդ, նախատեսվում է շտկել մի շարք տեխնիկական սխալներ: Միջոցները կտրամադրվեն ՊՆ հատուկ հիմնադրամից:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ