News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իդլիբի հարցով Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) փակ նիստի արձանագրությունները կմնան գաղտնի առնվազն 10 տարի, հաղորդում է NTV-ն:

Մեջլիսի Գլխավոր վեհաժողովը 3 ժամ առաջ հավաքվել է՝ քննարկելու Իդլիբի իրավիճակը: Փակ նիստի ժամանակ զեկույցներով հանդես կգան ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն եւ Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Բացի այդ, կարծիքներ կհայտնեն պատգամավորները:   

Իդլիբում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամի» ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում են սկսել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա: Սիրիայի բանակը պատասխան կրակ է բացել: ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով՝ գնդակոծման են ենթարկվել այդ թվում թուրք զինվորականները, որոնք չպետք է այնտեղ գտնվեին,  զոհվել է 36 թուրք զինվորական:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ