News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
Տեսնել լրահոսը

Մարտի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելք ուղղությամբ։

Արցախի ԱԳն-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Nordic Monitor. Թուրքիան հույս ունի ստանալ Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուի հարցում
Սպասվում է, որ թուրք թեկնածուն աջակցություն կստանա Ռուսաստանից
Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին
Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ին...
Բելառուսի պատվիրակությանն արգելել են մասնակցել ԵԱՀԿ ԽՎ 31-րդ ամենամյա նստաշրջանին
Բելառուսի խորհրդարանականները խիստ վրդովված են...
Ի՞նչ նպատակով Ալմա-Աթայի հռչակագիրը նսեմացրեց ԵԱՀԿ-ի առաջարկները
Այս խնդիրը լուծելու համար միջազգային պրակտիկան հաճախ կիրառում է հռոմեական իրավունքում կիրառվող  «uti possidetis ita possideatis» սկզբունքը, ինչը նշանակում է. «ինչ քեզ պատկանում է, այն էլ տիրապետում ես»...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում. Անդրանիկ Քոչարյան
Արդյունքում եղավ Արցախի հայաթափումը ռուսական զորքերի ներկայությամբ։ Դրանից առաջ եղան Ադրբեջանի...
Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը մեկ-երկու կոպիտ սխալ կգործի. փորձագետ
Ռուսաստանը չէ, որ Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»,  Ռուսաստանը չէ, որ բանակցությունները տարավ փակուղի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ