News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի դեպքերի քննությունն այս ընթացքում չի դադարել եւ շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Երեք տարի շարունակ թե քննությունը, թե արդարադատության համակարգի ցավոտ հարցերը եղել եւ մնում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախարար Սամվել Նիկոյանը NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` մարտի 1-ի հանցագործությունների հետաքննությանը նոր խթան հաղորդելու անհրաժեշտության մասին:

Նիկոյանը, ով ի դեպ, խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահն էր, նշել է, թե այս ընթացքում Սերժ Սարգսյանն անընդհատ գործով է ցույց տվել, որ քաղաքական խնդիրների լուծման քաղաքակիրթ եւ համագործակցային տարբերակի կողմնակիցն է: «Կարծում եմ` սա հասկացել են նաեւ ընդդիմադիր դաշտում, եւ կարծես արդեն գիտակցվում է, որ անիմաստ է վերջնագրերի լեզվով կամ ուժի դիրքերից խոսել իշխանության հետ:

ՀԱԿ առաջնորդի արտահայտած այն միտքը, թե քինգ-բոքսինգի փոխարեն պետք է շախմատ խաղալ, մենք ընկալում ենք որպես նախագահի կողմից բազմիցս հնչեցրած քաղաքակիրթ երկխոսության կոչերի ընդունում: Սա, իհարկե, դրական է»,- հայտարարել է փոխնախագահը եւ հավելել. «Կարծում եմ` քաղաքական գործընթացները կշարունակեն դրական հունով ընթանալ, քանի որ գիտեմ, որ շախմատ խաղալուց չպետք է մոռանալ, թե ով է ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահը եւ ում կողքին են Հայաստանի լավագույն շախմատիստները»:

Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման գործընթացին նոր իմպուլս եւ ակտիվացում հաղորդելու անհրաժեշտության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ